Ռուսաստանը կարող է կորցնել իր մրցունակությունն ու ինքնիշխանությունը, եթե նրա միակ արտահանվող ապրանքները լինեն նավթն ու գազը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, մեկնաբանելով այն պնդումը, թե Ռուսաստանը պետք է հրաժարվի ավտոմեքենաների արտադրությունից։ Ըստ Պուտինի՝ երկրին անհրաժեշտ է տեխնոլոգիական անկախություն՝ համաշխարհային ասպարեզում մրցունակ մնալու համար։               
 

Աղոթարան

Աղոթարան
22.01.2024 | 00:01

Անձն իմ ի ձեռս Քո է յամենայն ժամ,

եւ ի սուրբ խաչ Քո յուսացեալ եմ,

Թագաւո՛ր երկնաւոր.

զբազմութիւն սրբոց Քոց բարեխօս ունիմ առ Քեզ:

Որ երկայնամիտդ ես առ ամենեսեան,

մի՛ անտես առներ զապաւինեալս ի Քեզ,

այլ պահեա՛ պատուական եւ սուրբ խաչիւ Քով ի խաղաղութեան:

Դիտվել է՝ 3341

Մեկնաբանություններ